Բողոքի ակցիա Վոլոդյա Ավետիսյանի դատավարության ժամանակ. մարտական ընկերները դատարանից արդարություն են պահանջում

18:23 • 10.10.13

Ի պաշտպանություն ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի, նրա մարտական ընկերները, որոնց թիվը հասնում է շուրջ 50-ի, այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի շենքի դիմաց: Արցախյան հերոսամարտի մասնակիցները պահանջում են անհապաղ ազատել իրենց մարտական ընկերոջը, քանի որ վստահ են, որ նրան առաջադրված մեղադրանքը շինծու է:


Այս մասին հաղորդում է ԳԱԼԱ-ն:



Ազատամարտիկները ներս են մտել դռնփակ նիստին և պահանջել, որպեսզի իրենք ներկա գտնվեն, հայտարարելով՝ «Դուք ո՞վ եք, որ դատում եք հերոսին»:

 


«Ռեմբո» մականունով Սեպուհ Ստեփանյանը, նշել է, որ Վոլոդյա Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը շինծու է և պայմանավորված է Ավետիսյանի՝ վերջին շրջանում իրականացրած ակտիվ գործունեությամբ:


Իսկ Վ. Ավետիսյանի փաստաբանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իր պաշտպանյալը հրաժարվել է ցուցմունք տալուց, ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե Ավետիսյանը հրաժարվելու է համաներումից, ապա ասել է, որ նման խոսակցություն իր պաշտպանյալի հետ ինքը չի ունեցել: