Թալիբների կողմից վիրավորված պակիստանցի աղջիկը դարձել է Սախարովի անվան մրցանակակիր
Պակիստանցի աղջիկը, ում վրա անցած տարվա հոկտեմբերին կրակել էին «Թալիբան» շարժման գրոհայինները, դարձել է 2013 թվականի Սախարովի անվան մրցանակի դափնեկիր՝ «Մտքի ազատության համար», գրում է ria.ru-ն:
Եվրախորհրդարանի քաղաքական խմբակցությունների առաջնորդները մրցանակի հաղթող են ընտրել Պակիստանից 16-ամյա Մալալա Յուսուֆզային:
Անցած շաբաթ RAW in War իրավապաշտպան կազմակերպությունը Յուսուֆզային ռուս լրագրող Աննա Պոլիտկովսկայայի անվան մրցանակ է շնորհել, որը հանձնվում է հակամարտության գոտիներում աշխատող կանանց:
Սեպտեմբերի վերջին Հարվարդի համալսարանն էլ աղջկան «Տարվա հումանիստ» կոչմանն է արժանացրել: Յուսուֆզայը ներկայացվել է նաև Նոբելյան խաղաղության մրցանակի:










