ՃՏՊ՝ ԼՂՀ զորամասի պահպանության տեղամասում
Հոկտեմբերի 11-ին ժամը 9.30-ի սահմանում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Կան տուժածներ:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության կայքը, դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար, մասնավորապես, թե քանիսն են վիրավորները և այլն, Tert.am-ը կապնվեց ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի հետ,սակայն վերջինս նշեց, որ տիրապետում է այդքան տեղեկատվության, իսկ մնացած հանգամանքները վեր կհանի հետաքննությունը:










