Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավ է հայտնել ԱՄՆ Պետդեպի գնահատականի կապակցությամբ
Ադրբեջանի արտգործնախարարությունը ցավ է հայտնել երկրի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի գնահատականի կապակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, Ադրբեջանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հայտարարությունն «անընդունելի» է որակել։
«Նման մոտեցումը կասկածի տակ է դնում Ադրբեջանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի անկեղծությունը։ Դա անընդունելի է և գնահատվում է որպես անարգանք Ադրբեջանի քաղաքացիների հանդեպ, որոնք ազատ արտահայտել են իրենց կամքը»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։










