Բակո Սահակյանը Լիոնում ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հուշարձանին

18:29 • 11.10.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Ֆրանսիայի Լիոն քաղաքում ծաղկեպսակ է դրել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն։


Այնուհետև Բակո Սահակյանը Դեսինի քաղաքում այցելել է Հայկական հիշողությունների ազգային կենտրոն:

 

ԼՂՀ նախագահը կարևորել է Սփյուռքում նման կոթողների և հաստատությունների առկայությունը ինչպես մեր ժողովրդի պատմական հիշողությունների պահպանման, այնպես էլ միջազգային հանրությանը ճշմարտության ներկայացման տեսանկյունից:

 

Միջոցառումներին մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք: