«Ակտիվիստները փախան». Փակ շուկայի դեմ տեղի ունեցավ հերթական ակցիան (տեսանյութ)

17:27 • 11.10.13

Երևանի «Ծածկած շուկայի» (Փակ շուկա) դիմաց ամենօրյա բողոքի ակցիան այսօր էլ ավարտվեց ակտիվիստների ետ վերադարձով, որին հաջորդեց «Փակ շուկայի» «պաշտպանների» հաղթանակի կոչերով:

«Ակտիվիստները փախան, մի քանի րոպե էլ չմնացին»,- ասաց մի կին, ով շուկան սուպերմարկետ դարձնելու կողմնակիցն է:

Այդ թևի կողմնակից է նաև քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ով համարում է, որ ակտիվիստները սխալ են, և նրանց պնդումները, թե շուկայի պատմաճարտարապետական տեսքը խեղվել է, նույնպես իրականությանը չեն համապատասխանում:

«Ակնհայտ է, որ նրանց շարքերում տասնյակից մի քիչ ավելի մարդկանց բողոքը երկար այսպես շարունակվել չի կարող, մյուս շաբաթ արդեն իրենք ասելիք և մարդ չեն ունենա: Իսկ «Փակ շուկայի» պատմաճարտարապետական արժեքը չի խեղվել, դա արտաքինից էլ տեսանելի է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Փակ շուկայի» վերակառուցմանը դեմ մի խումբ ակտիվիստներ, որոնց թվում են նաև Նախախորհրդարանի անդամները, երթով հեռացան շուկայի տարածքից՝ բարձրաձայնելով. «Մենք բոյկոտում ենք «Երևան սիթի» սուպերմարկետների համակարգը»: