Էկվադորի նախագահը սպառնում է հեռանալ պաշտոնից հղիության արհեստական ընդհատման օրինականացման դեպքում

21:55 • 11.10.13

Էկվադորի նախագահ Ռաֆաել Կորեան հայտարարել է, որ հրաժարական կներկայացնի, եթե երկրի կոնգրեսը օրինականացնի հղիության արհեստական ընդհատումը՝ քրեական օերնսգրքի բարեփոխման շրջանակներում, հայտնում է BBC-ն:


Ռաֆաել Կորեան, ում նախագահության ժամկետն ավարտվում է 2017-ին, իրեն համարում է հումանիստ և կաթոլիկ:


Էկվադորի նախագահը հեռուստեսային ելույթի ժամանակ հայտարարել է, որ իր իշխող կոալիցիայի անդամները կողմ են հանդես գալիս հղիության արհեստական ընդհատման օրինականացմանը՝ չնայած, որ իր կուսակցությունը խոստացել է պաշտպանել մարդկային կյանքը բեղմնավորման պահից: