Անգլիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին ազդարարել է Համագործակցության Խաղեր 2014-ի մեկնարկը (լուսանկարենր)

00:45 • 11.10.13

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին ազդարարել է Համագործակցության Խաղեր 2014-ի մեկնարկը, որից հետո սկսվել է ավանդական մրցավազքը Բուքինգհեմյան պալատից, որտեղ հավաքված են եղել հարյուրավոր հյուրեր, գրում է Metro News-ը:


Թագուհին ձողի մեջ է տեղադրել Համագործակցության անդամ երկրների բնակիչներին հասցեագրված ուղերձը, որից հետո ձողը փոխանցել է մրցավազքի առաջին մասնակցին: 


Մինչ 2014-ի հուլիսի 23-ը՝ Գլազգոյում խաղերի բացման օրը, ձողը կանցնի 190 հազար կմ տարածություն՝ հայտնվելով 70 երկրներում, որոնք մասնակցում են Խաղերին: Շոտլանդիայից հոկտեմբերի 11-ին այն կուղևորվի Հնդկաստան: Այն սպասում են նաև Բանգլադեշում, Պակիստանում, Նիգերիայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում, Քենիայում, Գանայում, Ճամայկայում, Կանադայում, Ֆիլիպինյան կղզիներում:

 

Հաջորդ տարվա մայիսին ձողը կվերադառնա Անգլիա և 40 օրով կհանգրվանի Շոտլանդիայում: