Պայթյուն` «Հայրենիք» կինոթատրոնի հարևանությամբ. կա վիրավոր. (լրացված)

10:25 • 11.10.13

Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի հետնամասում՝ դպրոցի և մանկապարտեզի հարևանությամբ գտնվող խաղահրապարակում, այսօր առավոտյան ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, մեկ մարդ վիրավորվել է, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ըստ կայքի՝ վիրավոր քաղաքացին հոսպիտալացվել է։ Ոստիկանությունը արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ պարզում է պայթյունի հանգամանքները և վիրավորի ինքնությունը:

Պայթյունի հետևանքով փշրվել են հարակից բնակելի շենքերի ապակիները, ինչպես նաև խաղահրապարակում կայանված Chevrolet Plaza մակնիշի 20 ՍՍ 381 համարանիշի ավտոմեքենայի ապակին:
Մանրամասները կարդացեք այստեղ։


 11.28

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ տուժածը քոլեջի պահակ Կ. Հ.-ը է (ծնվ. 1951թ.), ով ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով տեղափոխվել «Երևան» ԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: