Միխայիլ Գալուստյանը կարող է Սոչիի պատվավոր քաղաքացի դառնալ
Ուրախների և հնարամիտների ակումբի հայտնի անդամ և դերասան Միխայիլ Գալուստյանը կարող է Սոչիի պատվավոր քաղաքացու կոչման արժանանալ, գրում է ria.ru-ն:
Սոչիի քաղաքային ժողովի պատգամավորները 4 թեկնածու են ներկայացրել: Այդ ցանկում են հայտնվել ՌԴ վաստակավոր նկարիչ Յուրի Օլեյնիկը, մասնագիտացված մանկապատանեկան դպրոցի տնօրենի տեղակալ և շախմատիստ Յուրի Լոբանովը, Հարավային դաշնային շրջանում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Վլադիմիր Ուստինովը և ՈՒՀԱ-ի անդամ, դերասան Միխայիլ Գալուստյանը:
Կոչմանն արժանացած թեկնածուի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 31-ին: Կոչումը կշնորհվի Սոչիի օրվա առթիվ տոնական միջոցառման ժամանակ:










