Գերմանացի եպիսկոպոսը սկանդալի մեջ է ներքաշվել՝ 31 մլն եվրո արժողությամբ տան պատճառով

13:43 • 11.10.13

Գերմանացի եպիսկոպոս Ֆրանց Պետեր վան Էլստը հայտնվել է սկանդալի կիզակետում՝ շքեղության հանդեպ ունեցած սիրո պատճառով։ Ինչպես նշում է Euromag-ը, բանն այն է, որ եպիսկոպոսի կեցավայրի կառուցման համար ծախսվել է թույլատրվածից 6 անգամ շատ գումար՝ 31 մլն եվրո։

 

Գերմանիայի կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովի ղեկավար Ռոբերտ Ցոլիչն այս կապակցությամբ հայտնել է, որ «31 մլն եվրոն իրենց համար իսկական անակնկալ է եղել»։ Այժմ նա պատրաստվում է խորհրդի համար դիմել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։

 

Սկանդալի մեջ ներքաշված Էլստն իր հերթին շտապել է ասել, որ ճանաչողները կվստահեցնեն, որ իր էությանը խորթ է  ճոխ կյանքի հանդեպ սերը։