Այսօր Աղջիկների միջազգային օրն է

10:40 • 11.10.13

Այսօր նշվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակված Աղջիկների միջազգային օրը, որի նպատակն է ուշադրություն դարձնել խտրականության հարցին, հայտնում է calend.ru-ն։

 

Առաջին անգամ Աղջիկների միջազգային օրը նշվել է 2012-ին և նվիրված է եղել վաղ ամուսնությունների խնդրին։

 

Ըստ ՄԱԿ-ի տվյալների, որոնք նշված են կազմակերպության պաշտոնական կայքում, 20-24 տարեկան յուրաքանչյուր երրորդ կինն ամուսնացել է մինչև 18 տարեկանը։ Նրանց մեկ երրորդն ամուսնացել է մինչև 15 տարին լրանալը։ Նման պրակտիկան հանգեցնում է վաղ հղիությունների, ինչն առողջական լուրջ խնդիրներ է առաջացնում։

Զարգացող երկրներում բարդ հղիությունները համարվում են 15-19 տարեկան աղջիկների մահացության գլխավոր պատճառը։ Վաղ ամուսնություններից խուսափելու ճանապարհներից մեկը կրթության հնարավորությունն է։