Ավելի քան 2 մլն ուխտագնաց ժամանել է Մեքքա (լուսանկարներ)
Միլիոնավոր ուխտագնացներ ամենամյա Հաջի շրջանակներում, անտեսելով հեղձուցիչ տապը, ժամանել են իսլամի սրբազան քաղաք Մեքքա, գրում է Daily Mail-ը։

Պարբերականը մանրամասնում է, որ հաջը կրոնական ճամփորդություն է, որը յուրաքանչյուր մուսուլման պետք է իրականացնի կյանքի ընթացքում գոնե 1 անգամ։

2 մլն-ից ավելի ուխտագնաց Հաջի համար պարտադիր համարվող ճերմակ զգեստներով հավաքվել է Մեքքայի Մեծ մզկիթի մոտ։ Ինչպես նշում է պարբերականը, Սաուդյան Արաբիայում գտնվող Մեքքա քաղաք է ժամանելու ևս 1 մլն մարդ։

Հաջին մասնակցում են իսլամի 2 ճյուղերի՝ սուննիների ու շիաների ներկայացուցիչները, ուստի քաղաքական հարցերի շուրջ բախումներից խուսափելու համար Սաուդյան Արաբիայի իշխանությունները դիմել են ուխագնացներին՝ կոչ անելով զերծ մնալ վեճերից։

Հասարակական կարգուկանոնը պահպանում է 95 հազար ոստիկան։















