Իրանը չեղյալ է համարել ավանդական հակահրեական համաժողովի անցկացումը

16:46 • 11.10.13

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հոկտեմբերի 11-ին չեղյալ է հայտարարել «Նոր հորիզոններ» ամենամյա հակահրեական համաժողովը, որն անցկացվում է Թեհրանում 2005թ. ի վեր։

 

Ինչպես հայտնում է Лента-ն՝ Associated Press-ին հղումով, այսպիսով՝ Իրանի իշխանությունները հասկացնել են տալիս, որ համաժողովը չեղարկվել է այն պատճառով, որ չի համապատասխանում նոր կառավարության արտաքին քաղաքական գծին։

 

Իրանցի պահպանողականներն արդեն քննադատել են Ռոհանիի որոշումը՝ համաժողովի չեղյալ հայտարարելն անվանելով «աղետ» ու «սարսափելի սխալ»։

 

Այս տարի համաժողովին պետք է մասնակցեր 63 օտարերկրյա հյուր ու 50 իրանցի։ Համաժողովն անցկացվել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախաձեռնությամբ։ Դրա կազմակերպիչները հարթակ են տրամադրում այն մարդկանց, ովքեր ատելություն են տածում սիոնիզմի, Իսրայելի ու հրեական պետության քաղաքականության հանդեպ։