Ադրբեջանի և Իրանի սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել

12:03 • 11.10.13

Ադրբեջանի հարավային կողմում՝ Իրանի սահմանին, զինված միջադեպ է տեղի ունեցել, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

 

Ադրբեջանցի սահմանապահների և իրանցի մաքսանենգների միջև, որոնք փորձել են ապօրինաբար հատել սահմանը, փոխհրաձգություն է տեղի ունեցել։

 

Միջադեպի հետևանքով զոհվել է սահմանը հատած Իրանի մեկ քաղաքացի, մեկ այլ քաղաքացի ձերբակալվել է։
Հետաքննությունը շարունակվում է։