Բրիտանական կառավարությունը կքննարկի հատուկ ծառայությունների աշխատանքը վերահսկելու հարցը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կքննարկի բրիտանական հատուկ ծառայությունների նկատմամբ լրացուցիչ վերահսկողություն սահմանելու հարցը։ Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով The Guardian-ին, նման նախաձեռնությամբ է հանդես եկել վարչապետի տեղակալ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նիկ Քլեգը։
Ինչպես թերթին հայտնել են Քլեգի օգնականները, կառավարությունը կքննարկի միջոցառումներ՝ ուղղված հատուկ ծառայությունների աշխատանքի նկատմամբ բնակչության վստահության ավելացմանը և նրանց գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությանը։
Այս հարցի քննարկման համար բրիտանական կառավարությունը մտադիր է ներգրավել նաև միջազգային փորձագետների։
Միևնույ ժամանակ, Քլեգը նույնպես քննադատել է The Guardian թերթին՝ հայտնելով, որ գաղտնի փաստաթղթերի հրապարակումը կարող է վնասել երկրի անվտանգությանը։ Նշենք, որ թերթը հրապարակել էր ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած նյութերը, ըստ որոնց՝ ամերիկյան ու բրիտանական հատուկ ծառայությունները լրտեսել են համացանցի օգտատերերին։










