Լիբիայի վարչապետն իր առևանգման համար մեղադրել է քաղաքական կուսակցության

11:45 • 11.10.13

Տրիպոլիում առևանգված և ազատ արձակված Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանը տեղի ունեցածի մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում, տեղեկացնում է Взгляд-ը։


«Դա քաղաքական կուսակցություն է, որը ցանկանում է ցանկացած ձևով տապալել կառավարությունը»,-ասել է նա։

 

Լիբիայի վարչապետը խոստացել է մոտ ապագայում ավելի շատ տեղեկություններ տրամադրել այն մասին, թե դա ինչ կուսակցություն է, որը կազմակերպել է իր առևանգումը: Նա նաև հույս է հայտնել, որ առկա խնդիրները հնարավոր կլինի լուծել խաղաղ ճանապարհով։

 

Երեկ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ քաղաքացիական հագուստով զինված անձինք առևանգել են Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանին։ Հայտնի էր դարձել, որ կառավարության ղեկավարն իրականում ձերբակալվել է գլխավոր դատախազության հրամանով՝ պետական անվտանգության հարցերով պայմանավորված։

 

Գլխավոր դատախազն այդ տեղեկությունը հերքել էր, սակայն Լիբիայի ՆԳՆ-ն հաստատել էր Զեյդանի ձերբակալության լուրը։