Լիբիայի վարչապետի կարծիքով իր առևանգումը հեղաշրջման փորձ է եղել

23:03 • 11.10.13

Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանը իր կարճաժամկետ առևանգումը պետական հեղաշրջման փորձ է անվանել, հայտնում BBC-ն:


Ելույթ ունենալով մամլո ասուլիսի ժամանակ՝ Զեյդանը հայտարարել է, որ հյուրանոցի վրա հարձակման համար, որտեղ ինքը գտնվել է, հարյուրավոր մեքենաներ, ինչպես նաև ծանր սպառազինում է կիրառվել: Նրա խոսքով նման մասշտաբի հարձակումը հնարավոր չէր առանց որևէ մեկի հրամանի իրականացնել:


Զեյդանին զինված մարդիկ առևանգել էին Տրիպոլիի հյուրանոցներից մեկից չորեքշաբթի օրը և բաց էին թողել մի քանի ժամ անց: