Մադուրոն առաջարկել է ուսումնասիրել Չավեսի գաղափարները դպրոցներում և համալսարաններում

09:57 • 11.10.13

Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն հինգշաբթի օրը Բարինաս նահանգում, որտեղ ծնվել և մեծացել է նախկին առաջնորդ Ուգո Չավեսը, առաջարկել է ուսումնասիրել բոլիվարական հեղափոխության առաջնորդի գաղափարական ժառանգությունը դպրոցներում և համալսարաններում, գրում է Взгляд-ը:

 

«Պետք է դպրոցական և համալսարանական ծրագրում ներառել Ուգո Չավեսի գաղափարական ժառանգության ուսումնասիրությունը՝ 21-րդ դարի ամենաառաջադեմ ուսմունքը: Չավեսը մշակել է այն իր հանճարի և իմաստության շնորհիվ՝ հիմնվելով ժողովրդի նկատմամբ սիրո վրա»,- հայտարարել է Մադուրոն:

 

Հուլիսին նա հայտարարել էր Ուգո Չավեսի գաղափարական ժառանգության ուսումնասիրության գիտահետազոտական ինստիտուտի ստեղծման մասին: Ինստիտուտը գլխավորել է Չավեսի եղբայրը՝ Ադանը: