ԱՄՆ-ում հրաժարվում են ողջ ճանաչել մոտ 20 տարի մահացած համարվող մարդուն
ԱՄՆ-ի Օհայո նահանգում իշխանությունները հրաժարվում են ողջ ճանաչել մի մարդու, որն իրավաբանորեն մեռած է համարվել տարիներ շարունակ, հայտնում է CNN-ը:
Նույնիսկ չնայած այն բանին, որ այդ մարդը` 61-ամյա Դոնալդ Միլերը, անձամբ ներկա է եղել այդ հարցով դատավարությանը, դատարանը հրաժարվել է նրան ողջ ճանաչել:
Միլերը կորել էր 1986-ին` աշխատանքը կորցնելուց հետո: 1994-ին դատարանը մահացած էր ճանաչել նրան:
2005-ին Միլերը, «ով դրա մասին ոչինչ չէր իմացել», փորձել էր վերականգնել սոցապահովագրության իր համարը, սակայն մերժում էր ստացել` իր «մահվան» պատճառով:










