«Միսս Տիեզերք» կազմակերպությունը ներողություն է խնդրել Հնդկաստանում նկարահանումների համար

15:15 • 11.10.13

«Միսս Տիեզերք» կազմակերպությունը ներողություն է խնդրել Հնդկաստանից ամերիկուհի Օլիվյա Կալպոյի հետ տեղի ունեցած միջադեպի համար, ով առանց թույլտվության Թաջ Մահալի հարևանությամբ գովազդային ֆոտոսեսիա էր անցկացրել։

 

Անձամբ «Միսս Տիեզերք-2012» Կալպոն ցավում է, որ դա վիրավորական է եղել երկրի համար, հայտնում է ДНИ.ru-ն։

 

«Մենք անկեղծորեն ներողություն ենք հայտնում ցանկացած ոչ դիտավորյալ վնասի համար, որը հասցրել ենք մեր ոչ քաղաքավարի վարքով»,- ասվում է կազմակերպության հաղորդագրությունում։

 

Անձամբ Կալպոն նշել է, որ «որպես «Միսս Տիեզերք» կազմակերպության աշխատակցուհի՝ հետևել է նրա հանձնարարություններին»։