Օբամային մեղադրել են մամուլի ազատությանը խոչընդոտելու համար

18:11 • 11.10.13

«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» մեղադրել է Բարաք Օբամայի գրասենյակին կառավարության տեղեկատվական թափանցիկությանը և մամուլի հետ պետական ծառայողների շփմանը խոչընդոտելու համար: Այդ մասին ասված է զեկույցում, որը հրապարակվել է միջազգային կազմակերպության կայքում, գրում է lenta.ru-ն:

 

Սեփական հետազոտության արդյունքներով՝ կոմիտեն եզրակացության է հանգել, որ Օբաման չի իրականացրել իշխանության մարմինների աշխատանքի թափանցիկությանն առնչվող նախընտրական խոստումները:

 

Պարզվել է, որ պաշտոնական անձինք, որոնք լրագրողների հետ կառավարության համար ոչ ցանկալի թեմաներ են քննարկում, դառնում են ներքին հետաքննությունների օբյեկտներ, այդ թվում՝ իրականացվում է հեռախոսների գաղտնալսում։