Նյու Յորքում նավթի գներն աճել են՝ հրեական բանակի հայտարարությունը սխալ հասկանալու պատճառով

09:16 • 11.10.13

Նյու Յորքի հումքային բորսայում նավթի գները բարձրացել են, երբ Twitter-ում հայտնվել է Իսրայելի՝ Սիրիային հարվածելու մասին հայտարարությունը։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, նավթի 1 բարելի գինը 101.61 դոլարից հասել է 103 դոլարի։

 

«Իսրայելի օդուժը ռմբակոծում է Սիրիայի աէրոդրոմները, որպեսզի խորհրդային զենքը չհայտնվի սիրիական բանակի ձեռքում»,- գրված է եղել ՑԱԽԱԼ-ի Twitter-ի միկրոբլոգում։

 

Այս հայտարարությունն անմիջապես տարածվել է, սակայն բորսայի աշխատակիցները չեն նկատել, որ այն ունի #YomKippur73 հեշթեգը, որը վերաբերում է 1973թ. հոկտեմբերի 6-ին սկսված պատերազմին, երբ Եգիպտոսն ու Սիրիան հարձակվեցին Իսրայելի վրա։