Ֆուտբոլիստ Պելեի թոռները դատի են տվել իրենց պապին

11:05 • 11.10.13

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի թոռները դատի են տվել իրենց պապին։ Նրանք պահանջում են փոխհատուցել իրենց դաստիարակության ծախսերը, գրում է ДНИ.ru-ն։

 

Դատական հայցը ներկայացրել են 13 և 15 տարեկան երկու տղա երեխաներ։ Նրանք ֆուտբոլիստի դստեր՝ Սանդրա Ռեգինայի որդիներն են։ Կինը մահացել է 2006-ին, կրծքի քաղցկեղից։

 

Համաձայն հայցի՝ դեռահասներ Օկտավիոն և Գաբրիելը պահանջում են իրենցից յուրաքանչյուրին վճարել 6000-ական դոլար՝ որպես բժշկական ապահովագրության և կրթության փոխհատուցում։ Երեխաների փաստաբան Կլաուդիո Ֆորսելի խոսքով՝ Պելեն հրաժարվում է անձամբ հանդիպել թոռների հետ։

 

Վերջին անգամ նա երեխաներին տեսել է 2011-ին։ Վերջնական որոշումից առաջ, որը սպասվում է նոյեմբերին, դատարանը պարտադրել է երեխաներին վճարել 760-ական դոլար։

 

Սանդրա Ռեգինան ծնվել է Պելեի արտամուսնական կապի արդյունքում։ Նա ճանաչել է երեխային միայն երկարատև դատական վեճերից և կենսաբանական փորձաքննություններից հետո։ Հայտնի ֆուտբոլիստը դժկամությամբ էր շփվում իր արտամուսնական երեխայի հետ, ինչը նկարագրվել է Ռեգինայի «Դուստրը, ում թագավորը չէր ցանկանում» գրքում։