Քուրդ զինյալներն Իրանում 5 զինվորական են սպանել
Իրանի հյուսիս-արևմուտքում քուրդ գրոհայինների հետ փոխհրաձգության ժամանակ 5 զինվորական է զոհվել: Նրանք Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներ էին:
Եվս երկուսը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Fars լրատվականի տվյալներով՝ բախումները տեղի են ունեցել հինգշաբթի օրը, քրդական Բանե շրջանում, որը սահմանակից է Իրաքի Քրդստանին:
2012-ի ապրիլին քուրդ ապստամբներն այստեղ նույն կորպուսի 4 զինվորի էին սպանել:










