Երևանի Պարոնյան փողոցում վրաերթի են ենթարկել 28-ամյա աղջկա

10:02 • 11.10.13

«Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը hոկտեմբերի 10-ին` ժամը 09.15-ի սահմաններում, Երևանի Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 28-ամյա աղջկա:

Ինչպես տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունը, տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: