«Օրենքով գողեր» եղել են միայն Շևարդնաձեի օրոք, և կան հիմա՝ Իվանիշվիլիի օրոք. Սաակաշվիլի

12:43 • 11.10.13

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կասկածի տակ է դնում այն վարկածը, համաձայն որի Քութաիսիի թիվ 2 քրեակատարողական հաստատությունում կալանավորն ինքնասպան է եղել, տեղեկացնում է Грузия online-ը։

 

Նախագահը ցավակցել է մահացած 16-ամյա կալանավոր Գոգի Ձվելայայի ընտանիքին և տեղեկություններ ստացել նրա հորից։

 

«Տղան խնդիր է ունեցել բանտում «նայողի» հետ։ Միջադեպի ընթացքում «նայողը» սպառնացել է, որ կսպանի տղային, եթե միևնույն բանտում հայտնվեն։ Իմ ժամանակ «գողեր» և «նայողներ» բանտերում չկային։ Ցանկանում եմ դիմել նրանց, ովքեր ամոթ չունեն և ողջ օրը խոսում են այն մասին, որ բանտերում առաջ մարդկային արյուն էին խմում. դահիճներ և մարդու իրավունքները ոտնահարողներ կարող են լինել ցանկացած կառավարության օրոք։ Կարևորը, թե ինչպիսին է նրանց գործողությունների հանդեպ պատասխանը։ «Օրենքով գողեր» եղել են միայն Շևարդնաձեի ժամանակ, և կան միայն Իվանիշվիլիի օրոք։ Իմ ժամանակ նրանք չեն եղել»,-հայտարարել է Սաակաշվիլին։