Քաղաքացին ցած է նետվել Կիևյան կամրջից

22:36 • 11.10.13

ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 20.42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից տեղի է ունեցել ինքնասպանություն. Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:

 

shamshyan.com կայքը հաղորդում է, որ ինքնասպանություն գործած երիտասարդը Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Ա. Հ.-ն է: Ըստ կայքի տեղեկությունների՝ ինքնասպանություն գործած երիտասարդի գրպանում հայտնաբերվել է երկտող` «Մամ ջան, սենց էր պետք, փորձիր ինձ հասկանալ» բովանդակությամբ: