Դամասկոսի ոչ մուսուլմանական արվարձանի հրթիռակոծման հետևանքով 25 մարդ է զոհվել
Ականանետների հարվածներից Դամասկոսի արվարձաններից մեկում զոհվել է 25 մարդ, իսկ 23-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով SANA-ին:
Արկերը պայթել են Ջարաման շրջանում, որտեղ հիմնականում բնակվում են ոչ մուսուլմանները: Պայթյունները տեղի են ունեցել առևտրի կենտրոնի և հիվանդանոցի մոտ:
Ներկայումս պարզաբանվում են կատարվածի մանրամասները: Նշվում է, որ զոհվածների և տուժածների մասին տվյալները վերջնական չեն:










