Փախստականներ տեղափոխող նավը շրջվել է Սիցիլիայի ափերին. 200 մարդ հայտնվել է ջրում

22:25 • 11.10.13

Սիցիլիայի ափերի մոտ այսօր  փախստականներին տեղափոխող նավ է խորտակվել: Նավի 250 ուղևորներից առնվազն 200-ը այժմ գտնվում են ջրում, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ Իտալիայի ռազմածովային ուժերի ներկայացուցչին հղումով:


Նավաբեկության ենթարկված նավը նկատել են Մալթայի առափնյա փրկարարները, որից հետո ժամանել են իտալական արտակարգ իրավիճակների նախարարության նավերը: Նավաստիներն օգնություն են ցույց տալիս տուժածներին, սակայն փրկվածների թիվը դեռևս անհայտ է:


Հաղորդվում է, որ վթարված նավը դուրս է եկել Թունիսի նավահանգիստներից մեկից: Նախնական տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Լամպեդուզա կղզուց 110 կմ դեպի հարավ-արևելք: