Թուրքիայում 102 սիրիացի փախստական է ձերբակալվել
Ստամբուլի ոստիկանությունը 102 սիրիացիների է ձերբակալել, որոնք անօրինական ճանապարհով փորձել են Ռումինիա մուտք գործել, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։
Ձերբակալվածների մեծամասնությունը կանայք և երեխաներ են։
Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալների, արդեն ավելի քան 300 հազար փախստական կա։
ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ 2014թ.-ի ընթացքում սիրիացի փախստականների ընդհանուր թիվն այլ երկրներում կկազմի ավելի քան 4 մլն։










