Ջոն Քերին անսպասելի այցով ժամանել է Աֆղանստան
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անսպասելի այցով ժամանել է Աֆղանստան և նախատեսում է հանդիպել երկրի նախագահ Համիդ Քարզայի հետ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Գործակալության տվյալներով՝ Քերին և Քարզայը կքննարկեն անվտանգության վերաբերյալ երկկողմ համաձայնագրի կնքման հարցը, որի բանակցությունները մեկնարկել են այս տարվա սկզբին։
Բանակցությունների շրջանակում պետք է ամերիկյան ուժերի կազմի և թվաքանակի վերաբերյալ որոշում կայացվի, որոնք Աֆղանստանում կմնան 2014-ին ՆԱՏՕ-ի հիմնական զորակազմի դուրս բերումից հետո։
Հունիսին Քաբուլը դադարեցրել էր բանակցությունները՝ զայրանալով ԱՄՆ-ի դիրքորոշման վրա, որը նախատեսում էր Աֆղանստանում ազգային հաշտեցման հարցերը «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ քննարկել։










