ՔԶԱԿ ղեկավարը դեռ չի շնորհավորել քիմիական զենքի փորձագետներին՝ Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ

17:03 • 11.10.13

Քիմիական զենքն արգելող կազմակերպության (ՔԶԱԿ) ղեկավար Ահմեթ Ուզյումջուն դեռ չի կարողացել անձամբ շնորհավորել կազմակերպության փորձագետներին՝ Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

«Երբ ես այսօր առավոտյան խոսեցի նրանց հետ, մենք դեռ չգիտեինք, որ մեր կազմակերպությունը կստանա Խաղաղության մրցանակը։ Ես շնորհավորում եմ կազմակերպության բոլոր աշխատակիցներին, քանի որ դա տեղի ունեցավ նրանց բոլորի ջանքերի շնորհիվ, հատկապես նրանց, որոնք այժմ աշխատում են Սիրիայում՝  դժվարին պայմաններում»,-ասել է Ուզյումջուն մամուլի ասուլիսի ընթացքում, որը հեռարձակել են արևմտյան հեռուստաընկերությունները։

 

Հիշեցնենք, որ այսօր Խաղաղության Նոբելյան մրցանակին է արժանացել Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը, որն իր ներդրումն ունի քիմիական զենքի վերացման հարցում։