Նյույորքցուն 30 կար են դրել սեփական տան զուգարանում պայթյունից հետո

10:31 • 12.10.13

Նյու Յորքի (ԱՄՆ) 58-ամյա բնակիչ Միշել Պյերին բժիշկները 30 կար են դրել սեփական տան զուգարանում պայթյունից հետո, հայտնում է НТВ-ն:

 

Դեպքը տեղի է ունեցել, երբ նյույորքցին իր տան զուգարանում քաշել է ջուրը, ինչի հետևանքով զուգարանակոնքը պայթել է, որի բեկորները թռել են ուղիղ Պյերի վրա։ Նա կորցրել է գիտակցությունը և ուշքի եկել արյան մեջ։

 

Ադ օրը տուժածի տանը սանտեխնիկական աշխատանքներ են իրականացվել, ինչի պատճառով ջրամատակարարումը դադարեցվել է։ Իսկ երբ դրանք ավարտվել են, Պյերը որոշել է ստուգել՝ նա ջուր ունի, թե ոչ։

 

Բժիշկները նրան 30 կար են դրել։ Վնասվել են նրա ոստքերը, ձեռքերը, գլուխը։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին, և մինչ այժմ ամերիկացին վախենում է զուգարան գնալուց։