Արգենտինան հրաժարվել է ընդունել նացիստ Էրիխ Պրիբկեի մարմինը
Արգենտինայի իշխանությունները հրաժարվել են ընդունել նացիստ Էրիխ Պրիբկեի մարմինը, ով մահացել է նախօրեին, 100 տարեկանում, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով BBC-ին:
Պրիբկեն մահացել է Իտալիայում, և այդ երկրի իշխանությունները հայտարարել են, որ նա կթաղվի Արգենտինայում իր կնոջ կողքին: Սակայն Արգենտինայի արտգործնախարարության ղեկավարը հայտարարել է, որ իշխանությունները դա թույլ չեն տա:
«Արգենտինացիները երբեք չեն մոռանա և չեն ների նացիստների հանցագործությունները»,- գրել է Էկտոր Տիմերմանը Twitter-ում:
Պրիբկեն մեղադրվում էր 1944 թվականին զանգվածային մահապատիժներին մասնակցության համար:










