Փողով լոգանք. ֆիլիպինուհին սկանդալի մեջ է հայտնվել վիճահարույց լուսանկարի պատճառով
Երիտասարդ, հարուստ ֆիլիպինուհի Ջին Նափոլսը հայտնվել է իսկական սկանդալի կենտրոնում, ինչպես նաև իրավապահների ուշադրության ներքո այն բանից հետո, երբ սոցկայքում բավական վիճահարույց մի լուսանկար է տեղադրել։
Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարում շքեղ կյանքի 23-ամյա սիրահարը «լողանում է» իսկական թղթադրամներով լցված լոգարանում ու անհոգ ժպտում։

Սա դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Ֆիլիպիններում, որի բնակչության 30 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում։
Բացի հասարակության որոշ շերտերի զայրույթն առաջացնելուց, աղջիկը հայտնվել է նաև իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Ոստիկաններն աղջկան կասկածում են ֆինանսական խարդախության մեջ, և այժմ գործով հետաքննություն է սկսվել։










