ԱՄՆ-ում փիղը սպանել է կենդանաբանական այգու աշխատակցին

12:59 • 12.10.13

Patience անունով 41 տարեկան փիղը դարձել է ամերիկյան Միսուրի նահանգի կենդանաբանական այգու փորձառու աշխատակցի մահվան պատճառ: Մասնագետները դեռ չեն որոշել՝ ինչպես վարվել ագրեսիա ցուցաբերած կենդանու հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

62-ամյա Ջոն Բրեդֆորդն աշխատելիս է եղել փղի հետ, երբ կենդանին հանկարծ եկել է իր ուղղությամբ և մահացու վիրավորել:
 

Կենդանաբական այգու տնօրենը նշել է, որ փղին քնեցնել չեն պատրաստվում:

 

Patience-ը կենդանաբանական այգում է գտնվում 1990 թվականից և նախկինում էլ է ագրեսիա ցուցաբերել: