Իտալիայում 100 տարեկանում մահացել է նացիստ հանցագործ Էրիխ Պրիբկեն

00:36 • 12.10.13

Իտալիայում 100 տարեկան հասակում մահացել է նացիստ հանցագործ Էրիխ Պրիբկեն, հայտնում է INTERFAX-ը՝ BBC-ին հղումով: Իտալական ԶԼՄ-ներին այս տեղեկությունը փոխանցել է Պրիբկեի փաստաբանը:


1944-ին սպա Էրիխ Պրիբկեն մեղադրվել է Հռոմի Ադրիատիկ քարանձավներում ավելի քան 300 իտալական դիմադրության մասնակիցների զանգվածային կոտորածի համար: Պատերազմից հետո Պրիբկեն փախել է Արգենտինա, որտեղ բնակվել է 50 տարի:


Տարիքի պատճառով Պրիբկեի բանտարկության ժամկետը փոխարկել են տնային կալանքի, որը դատապարտյալը անցկացրել է Հռոմի իր տանը: