Չորս ֆրանսիացու դատապարտել են ազատազրկման՝ չար ոգիներ քշելու համար
Ֆրանսիայի դատարանն ազատազրկման է դատապարտել չորս մարդու, որոնք 19-ամյա աղջկանից սատանա են քշել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Դատարանը գտել է, որ 2011 թվականի մայիսին երեք տղամարդ և մի կին առևանգել են մի աղջկա (հանցագործներից մեկի նախկին հարսնացուին), ծեծել, կապել խաչին և այդ վիճակով հատակին թողել մեկ շաբաթ: Նրանց խոսքերով՝ զոհի վարքն իրենց կասկածելի է թվացել:
Ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել բռնության և մարդու առևանգման համար և դատապարտվել 3-6 տարվա ազատազրկման: Մեղադրական կողմը պահանջում էր բոլորին դատապարտել 12 տարվա ազատազրկման:










