Գերմանացին մեղրամսից վերադառնալիս կնոջը մոռացել է բենզալցակայանում
Գերմանացին բենզալցակայանում իր ավտոմեքենան վառելիքով լիցքավորելուց հետո քշել է այն՝ մոռանալով կնոջն այնտեղ, գրում է nydailynews.com-ը:
Զույգը Ֆրանսիայում անցկացրած մեղրամսից վերադառնալիս է եղել Բեռլին, երբ ամուսինը կանգնեցրել է մեքենան՝ այն լիցքավորելու համար: Կինն էլ որոշել է գնալ զուգարան: Քանի որ նա մինչ այդ քնած է եղել ավտոմեքենայի ետևի նստարանին, տղամարդը չի նկատել, թե ինչպես է իր կինը դուրս եկել մեքենայից:
Գերմանացին հեռացել է մոտ 125 մղոն և միայն երկու ժամ անց գլխի ընկել, որ իր կինը մեքենայում չէ:
«Իմ առաջին միտքն այն էր՝ նա հիմա՞ր է: Ես չունեի հեռախոս և փող»,-գերմանական ռադիոկայանին պատմել է կինը:
Նա, այնուամենայնիվ, կարողացել է կապ հաստատել ոստիկանության հետ, և զույգը վերամիավորվել է մոտ հինգ ժամ անց՝ բենզալցակայանում:
«Ես ջղայնացած չեմ նրա վրա, նա դա չէր ուզում անել»,- ասել է կինը:










