Հիլարի Քլինթոնն արժանացել է բրիտանական Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի մրցանակին

15:24 • 12.10.13

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դարձել է հեղինակավոր մրցանակի դափնեկիր, որը յուրաքանչյուր տարի շնորհում է Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը (համաշխարհային քաղաքականության ոլորտում հեղինակավոր բրիտանական վերլուծական կենտրոն), հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Այն հայտնի է նաև «Չաթեմ հաուս» անվանումով՝ համաձայն մայրաքաղաքի կենտրոնում գտնվող շենքի անվանման, որտեղ գտնվում է ինստիտուտի շտաբ-բնակարանը։

 

Հանդիսավոր արարողությանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը։

 

Քլինթոնը շնորհակալություն է հայտնել մրցանակի հիմնադիրներին նման պատվի արժանացնելու համար և որոշ հայտարարություններ արել միջազգային հարցերի վերաբերյալ։