Կիմ Չեն Ընը ղեկավարել է նոր ռազմանավերի մասնակցությամբ վարժանքները

10:50 • 12.10.13

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մասնակցել է զորավարժությունների՝ ստանձնելով Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում կառուցված նոր ռազմանավերի մասնակցությամբ վարժանքների ղեկավարությունը, գրում է gazeta.ru-ն:

 

Կորեայի Աշխատավորական կուսակցության առաջին քարտուղարն ու Պաշտպանության պետական կոմիտեի առաջին նախագահը հետաքրքրվել է նավերի արագությամբ, մանրամասն ծանոթացել դրանց վրա տեղադրված ռազմական և տեխնոլոգիական սարքավորումներին:

 

Նա խնդիր է դրել «ամրապնդել երկրի ռազմածովային ուժերը և բարձրացնել նավերի մարտական հնարավորությունները՝ ժամանակակից ռազմական գործողությունների պահանջներին համապատասխան»: