Մադրիդում Իսպանիայի ազգային տոնի կապակցությամբ զորահանդես է անցկացվել
Մադրիդում այսօր Իսպանիայի ազգային տոնի՝ Իսպանացի ժողովրդի օրվա կապակցությամբ զորահանդես է անցկացվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Քանի որ թագավոր Խուան Կառլոս 1-ինը շարունակում է վերականգնվել վիրահատությունից հետո, շքերթն առաջին անգամ ընդունել է թագաժառանգ արքայազն Ֆելիպեն։ Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել է 2.600 զինծառայող։
Տնտեսական ճգնաժամի պատճառով շքերթի անցկացման ծախսերը կազմել են 823 հազ. եվրո, ինչը 16%-ով քիչ է նախորդ տարվանից։ Այդ պատճառով էլ այս տարի չի եղել ավանդական պարաշյուտներով վայրէջքը գլխավոր տրիբունայում։
Շքերթին մասնակցել են կառավարության անդամները՝ վարչապետ Մարիանո Ռախոյի գլխավորությամբ։ Ինչպես և նախորդ տարի, միջոցառմանը չեն մասնակցել Կատալոնիայի և Բասկերի երկրի կառավարությունների ղեկավարները։










