Միջերկրական ծովում հայտնաբերվել են 34 ներգաղթյալների դիակներ

21:25 • 12.10.13

Իտալական Լամպեդուզա կղզու մոտ հայտնաբերվել է նավաբեկության հետևանքով զոհված 34 մարդու դի, հաղորդում է Газета.ru-ն:


Մոտ 200 մարդ փրկվել էին Իտալիայի և Մալթայի առափնյա պահպանության ծառայությունների շնորհիվ:


Ավելի ուշ պարզվել էր, որ ներգաղթյալներով նավը գալիս էր Հյուսիսային Աֆրիկայից: Ուղևորների մեծ մասը սիրիացիներ և պաղեստինցիներ էին:


Ներգաղթյալներով նավի հերթական նավաբեկությունից հետո Մալթայի վարչապետը հայտարարել է, որ Միջերկրական ծովը վերածվում է գերեզմանոցի: