Պակիստանցի դեռահաս իրավապաշտպանը խնդրել է Օբամային հրաժարվել անօդաչուների օգտագործումից

09:42 • 12.10.13

Պակիստանցի դեռահաս իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը, ով հավակնում էր Խաղաղության Նոբելյան մրցանակի, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ընթացքում խնդրել է վերջինիս ահաբեկիչների դեմ պայքարում անօդաչու թռչող սարքեր չօգտագործել։

 

Ինչպես նշում է Взгляд-ը, 16-ամյա իրավապաշտպանը մանրամասնել է, որ անօդաչուների պատճառով շատ հաճախ զոհվում են անմեղ մարդիկ, ինչն է՛լ ավելի է ընդլայնում ահաբեկչության սահմանները։

 

Հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տան Օվալաձև դահլիճում. բացի Օբամայից հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման ու նրանց ավագ դուստրը։

 

Նախագահական ընտանիքը շնորհակալություն է հայտնել աղջկան՝ Պակիստանում և ամբողջ աշխարհում աղջիկների կրթական իրավունքների պաշտպանության ոլորտում ցուցաբերած քաջության ու հաստատակամության համար։