Ֆիլիպիններում թայֆունի պատճառով 1 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության

11:25 • 12.10.13

Ավելի քան 1 մլն ֆիլիպինցիներ մնացել են առանց էլեկտրականության՝ «Նարի» թայֆունի պատճառով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով ChannelNews Asia-ին:

 

Վերջին տեղեկություններով՝ մահացել է առնվազն 8 մարդ, 4-ը համարվում են անհետ կորած: Ականատեսների խոսքերով՝ փոթորիկը պոկել է տների տանիքները և արմատախիլ արել ծառերը: Տապալված ծառերի պատճառով դժվարացել է երկրի հիմնական մայրուղիների երթևեկությունը:

 

Ամենավտանգավոր շրջաններից մի քանի հազար մարդ է տարհանվել: Ողջ երկրում էլեկտրականության վերականգնման համար կպահանջվի առնվազն երկու օր: