Նյու Յորքի Ազատության արձանը կբացվի այցելությունների համար
ԱՄՆ-ի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ Նյու Յորքի Ազատության արձանը, որը բյուջետային ճգնաժամի պատճառով արդեն 11 օր փակ է, մոտ օրերս կվերաբացվի այցելությունների համար։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այս մասին տեղեկացրել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն։
Պաշտոնյան ասել է, որ նահանգի իշխանությունները սեփական միջոցներից օրական 61.600 դոլար կվճարեն արձանը բաց պահելու համար։
«Լեդի Ազատությունը» փակ է արդեն 11 օր՝ 2014թ. ֆինանսական տարվա համար դաշնային բյուջեի բացակայության պատճառով։ Սպիտակ տունն ու Կոնգրեսի ընդդիմադիր հանրապետականները դեռևս չեն կարողացել լուծել ստեղծված բյուջետային ժգնաժամը, ինչն առաջացել է սուր գաղափարախոսական վեճերի պատճառով։
Սովորաբար, Ազատության արձանը բաց է այցելուների համար շաբաթը 7 օր։ Ամեն օր այն այցելում է 7-10 հազար զբոսաշրջիկ։










