Ավտովթար Շիրակի մարզում. վարորդի 27-ամյա քույրը տեղում մահացել է
Այսօր` ժամը 00:50-ի սահմաններում, Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 25-ամյա Սերյոժա Տիգրանյանը Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում կորցրել է մեքենայի կառավարումը և դուրս եկել ճանապարհի բանուկ մասից ու կողաշրջվել, ինչի հետևանքով մահացել է ուղևորուհին՝ 27-ամյա Ֆլորա Տիգրանյանը: Այս մասին հաղորդում է shamshyan.com- ը:
Կայքը տեղեկացնում է, որ մահացած ուղևորուհին վարորդի քույրն է:
Իսկ ավտոմեքենային մյուս ուղևորը՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 21-ամյա Եվա Ղազարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:










