Մալայզիական դատարանը որոշել է, որ միայն մուսուլմանները կարող են օգտագործել Ալլահ բառը

10:52 • 14.10.13

Երկուշաբթի օրը մալայզիական դատարանը որոշում է կայացրել, որով տեղի քրիստոնեական թերթին արգելվում է օգտագործել «Ալլահ» բառը, հայտնում է Reuters-ը:

 

Աղբյուրը նշում է, որ սա անկյունաքարային վճիռ է, որը կրոնական լարվածություն է առաջացրել և մուսուլմանական երկրի փոքրամասնությունների իրավունքների հարցեր բարձրացրել:

 

2009-ին դատարանը, սակայն, մալայերեն The Herald թերթին թույլատրել էր օգտագործել «Ալլահ» բառը` մի բան, որ եղել է դարեր շարունակ:

 

Էթնիկ մալայցիները կազմում եմ Մալայզիայի 28 մլն-անոց բնակչության 60 տոկոսը, հաջորդը չինացիներն ու հնդիկներն են: Քրիստոնյաները կազմում են բնակչության 9 տոկոսը: