ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը չի հաստատում, որ Մոսկվայի անկարգությունների պատճառ դարձած հանցագործն ադրբեջանցի է

16:00 • 14.10.13

Որևէ տեղեկություն այն մասին, որ Մոսկվայում 25-ամյա Եգոր Շչերբակովին սպանողն ադրբեջանցի է, չկա։ Դեռևս հետաքննություն է ընթանում, և ո՛չ ՌԴ ՆԳՆ-ն, ո՛չ այլ կառույցներ չեն հաստատել, որ սպանության կասկածյալն ադրբեջանցի է։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ադրբեջանցիների կոնգրեսի ղեկավար Իլգար Հաջիևը։

 

Ինչպես տեղեկացնում է Haqqin.az-ը, նա պնդել է, որ որոշ լրատվամիջոցներ դիտմամբ շահարկում են այդ թեման՝ հենց ադրբեջանցու վրա բարդելով հանցագործությունը։


«Սակայն ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ տեղեկությունը չի հաստատվել։ Մոսկվան մեգապոլիս է, որը 15-16 մլն բնակչություն ունի և որտեղ նման հանցագործությունները հազվադեպ չեն։ Անկախ ազգությունից՝ այդ սպանությունը պետք է բացահայտվի և դատապարտվի»,-ասել է նա։

 

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատնից ևս տեղեկացրել են, որ դիվանագիտական ներկայացուցչությունը հետևում է իրավիճակին, սակայն դեռևս որևէ տեղեկություն չունեն, որ հանցագործն ադրբեջանցի է։